Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Ասում են...

Ասում են...
12.11.2019 | 01:13

...թե լո­սան­ջե­լե­ս­յան այ­ցի ժա­մա­նակ Նի­կոլ Փա­շի­ն­յա­նը չի այ­ցե­լել հա­յոց ե­կե­ղե­ցի, ինչն ա­ռա­ջաց­րել է ոչ միայն տե­ղի հոգևո­րա­կան­նե­րի, այլև աշ­խար­հա­կան­նե­րի խոր զար­մանքն ու զայ­րույ­թը. «Մի­տին­գի մաս­նակ­ցում է, հարկ չի հա­մա­րում ե­կե­ղե­ցի մտ­նել»,- հոգևոր խորհր­դի ժա­մա­նակ օ­րերս ա­սել է լո­սան­ջե­լե­ս­յան ներ­կա­յա­ցու­ցի­չը։ Ի դեպ, նույն ան­ձը հոգևոր խորհր­դի ան­դամ­նե­րին տե­ղե­կաց­րել է նաև, որ գոր­ծա­րար­նե­րի հետ Փա­շի­ն­յա­նի հան­դիպ­ման ժա­մա­նակ ա­մե­րի­կա­ցի հայ գոր­ծա­րար­նե­րի մի մա­սը լքել է դահ­լի­ճը՝ «ջուր է ծե­ծում, ա­սե­լիք չու­նի» հիմ­նա­վո­րու­մով:

Դիտվել է՝ 20533

Մեկնաբանություններ